Գրել էինք, որ Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի եւ կրակել ՀՀ քաղաքացու վրա։ ԱԱԾ-ն եւս հաստատել էր լրատվամիջոցների ինֆորմացիան։

Մեզ հասած տեղեկություններով` վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։

Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասաց` կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում, այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *