Աբրահամ Հովհաննիսյան
Ծնվել է
1993 թ․ սեպտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Սովորում էր ֆիզկուլտուրայի քոլեջում։ Լավ մարզիկ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ, ում հետ նշանված էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ուրախ, զվարթ, ընկերասեր տղա էր, տան ուրախությունն էր։
Երազում էր
Ամուսնանալ, հարսանիք անել ու բոլոր հարազատներին հավաքել այդ առիթով։
Վերջին խոսքերն էր
«Կզանգեմ նորից»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
