1998 թվականի  ՀՀ նախագահական ընտրություններից մեկ տարի անց՝ 1999 թվականի մարտի 23-ին թեկնածուներից Աշոտ Բլեյանի նկատմամբ ներկայացվեց մեղադրանք, որի դրվագներից մեկը վերաբերում էր իր ղեկավարած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տանիքի վերանորոգման համար ծախսված (ենթադրյալ յուրացված) գումարներին։

Աշոտ Բլեյանի կողմնակիցները և բազմաթիվ այլ մարդիկ վստահ էին, որ քրեական գործը ունի ակնհայտ քաղաքական բնույթ, որը կապված է Բլեյանի կողմից նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հարցը դատարանում վիճարկելու հետ։

Այս դեպքերից 27 տարի անց կրկին վերանորոգվում է «Բլեյանի դպրոցի տանիքը», և զավեշտալի զուգադիպությամբ հիմա բանտում է Ռոբերտ Քոչարյանը, տանիքի վերանորոգմանն էլ հատկացվել է աստղաբաշխական՝ 274․6 միլիոն դրամ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *