Telegram-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով բացվել է կեղծ օգտահաշիվ՝ @Dokto111, որից քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։
Այդ օգտահաշիվը որևէ առնչություն չունի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։

Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը։
Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *