Այս պահին Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանի վերընտրության հարցը։
Առուստամյանը պալատում երկար տարիների աշխատանքի փորձ ունի։ Նրա փոխկապակցված անձ կինը` Իռեն Ստեփանյանը, աշխատում է միանգամից 3 վայրում` «Գառու», «Ջտ֊ար Գրուպ» և «Առողջսպասարկում» ՍՊԸ֊ներում։
Դժվար է պատկերացնել նման միաժամանակյա աշխատանքը մասնավոր հատվածում, սակայն, ըստ երևույթին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անտեսում է այս փաստը։ Առուստամյանի կնոջ կողմից նաև հիմնադրվել է «Մոտուս» ՍՊԸ֊ն։
