«Զինծառայողների ինքնասպանության պատճառ է դարձել որոշակի սեկտայի հարելը»:
ԱԺ-ում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ նշելով, որ զինծառայող անձի վրա հայտնաբերվել է նման հակման մասին վկայող դաջվածք:
Նա նաև նշել է, որ պատրաստվում է նամակ ուղարկել ԱԱԾ, քանի որ ունեն դեպքեր, երբ հոգեբաններն ուսումնասիրելով անձի դաջվածքները, բացահայտում են, որ դրանք ինքնասպանության հակում ունենալու մասին վկայող դաջվածքներ են:
