«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
