«Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել էր՝ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։
Նա գործող Սահմանադրությունը բնորոշել էր որպես «օլիգարխիայի և կոռումպացված համակարգի» փաստաթուղթ, որն անտեսում է ժողովրդի իշխանությունը։
Նա նաև հայտարարել էր, որ ընդդիմությանն առաջարկում է գործարք, որի արդյունքում ինքը պատրաստ է հրաժարական տալ:
