Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ NEWS.am–ի տեղեկություններով նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ «Շատ լավ տղա էր, ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։ Ահավոր ցավ է բոլորիս համար, կատարվածից ցնցված ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,– NEWS.am—ի հետ զրույցում ասացին Գավառի բնակիչներից մեկը, ով ճանաչում է ընտանիքին։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նախօրեին Սոթքի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է:

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *