Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է «Էմպոլիի» թալիսմանը՝ պայմանագրի ստորագրման արարողակարգն անցնելով ճիշտ այնպես, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները։ Մաուիի վզին կապել են ակումբային շարֆը, ինչպես նաև կազմակերպվել է հատուկ ֆոտոշարք։
Նշվում է, որ կնքված համաձայնագրով ամրագրվել է Մաուիի կարգավիճակը․ այսուհետ նա կմասնակցի ակումբային միջոցառումներին, ներկա կգտնվի տրիբունաներում և կհայտնվի մեդիա հարթակներում՝ ստանձնելով «Էմպոլիի» կենդանի խորհրդանիշի դերը։
