Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված`հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին տեղեկացրել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։