Category: Без рубрики

Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել Ուկրաինայի հետ համագործակցությունը և գազ մատակարարել նրան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնակից Սիբիգայի հետ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար…

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի որոշ շրջաններում երեկոյան ժամերին արևելյան և հյուսիս-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։…

Օգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու

Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 – ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության…

Նախատեսվում է Երևանում ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։ Էկոնոմիկայի ախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Ներդրումների աջակցման…

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հարավային դեպարտամենտներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը մասնավորապես Օդի, Վարի, Վոկլյուզի և Բուշ դյու…

ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը

Շարունակվում են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումները ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Քննարկվել են բանակում կարգապահության…

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունված որոշմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։ Ֆինանսական հատկացումները…

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինարարի կողմից այս…