Month: October 2026

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում…

Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ

Գործադիրի որոշման համաձայն՝ Ազգային ժողովին առաջարկվում է հոկտեմբերի 12-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում որոշում է ընդունել առաջարկելու Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հոկտեմբերի 12-ին։

Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր…

Օգնենք զոհված հայորդու մորը հաղթահարել քաղցկեղը

Քրիստինեի որդին՝ Արամը, զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Ջերմուկում, Հայրենիքը պաշտպանելիս։ Որդու կորստից հետո Քրիստինեի կյանքում սկսվեց ևս մեկ ծանր պայքար՝ այս անգամ սեփական կյանքի համար։ Նույն թվականին Քրիստինեի…

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել…

Դատախազությունը պահանջում է Աբովյան 8/1 անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության…

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել, նա արդեն հիվանդասենյակում է

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:…

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ներկայացրել է հիմնական արդյունքները․ 2025 թվականին ուղևորությունների անվտանգության համար ներդրվել է մոտ 400 մլն դրամ,…

Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվել

2026 թվականի չորրորդ եռամսյակում կենսաթոշակների ու նպաստների վճարումն ապահովելու համար հատկացվել է հավելյալ 40,8 միլիարդ դրամ (մոտ 113 միլիոն դոլար): Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։ Լրացուցիչ…