Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանին տեղեկացվել է, որ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու հարթակ տրամադրելը անընդունելի է։ Նախարարությունը նշել է, որ Երևանը չի կարողացել համարժեք արձագանքել Զելենսկու՝ Հայաստանում Ռուսաստանի մասին արված դիտողություններին, ինչը հակասում է հարաբերությունների գործընկերային բնույթին։

«Մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի դիրքորոշման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սկզբնաղբյուրը՝  Armtimes   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *