«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում:

Խուզարկությունները մասնավորապես իրականացվում են Անիում և Մարալիկում։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *