Բացահայտվել է 141 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
-45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանութան,
-5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
-4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-3-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
-2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, ազատությունից ապօրինի զրկելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու։

Բացահայտվել են սպանության փորձի, ավազակության, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու, թմրանյութի մաքսանենգության, սառը զենք կրելու, գույքային վնաս պատճառելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
4 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
1 դեպք՝ բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *