«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 100-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայում։ Երկրի առաջնության 33-րդ տուրի խաղում նա գրավել էր «Ալ Շաբաբի» դարպասը, «Ալ Նասրը» հաղթել էր 4:2 հաշվով։
Ռոնալդուին Սաուդյան Արաբիայում պահանջվեց 105 հանդիպում ` 100 գոլի ցուցանիշին հասնելու համար։
Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 28 հանդիպման, խփել է 26 գոլ։
Ռոնալդուն կարիերայում գոլերի քանակը հասցրեց 971-ի, որից 828-ը խփել է ակումբային մրցաշարերի 1088 խաղերում։
143 գոլ էլ նա խփել է Պորտուգալիայի հավաքականի մասնակցությամբ 226 հանդիպումներում։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
