Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ:
Ընտրությունը տեղի է ունեցել կազմակերպության Ընդհանուր տարեկան ժողովի ընթացքում, որտեղ ամփոփվել են նաև նախորդ տարվա գործունեության արդյունքները և սահմանվել կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունները։
Հրանտ Հակոբյանն այս առիթով նշել է. «Մասնավոր հատվածը Հայաստանում ներդրումների, զբաղվածության և նորարարության հիմնական շարժիչն է։ Որպես բանկի ղեկավար՝ ես մշտապես շփվում եմ բիզնեսի հետ և հստակ պատկերացում ունեմ այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած են ընկերությունները՝ կապիտալի հասանելիությունից մինչև կարգավորման բացեր, անորոշություն, ավելի ճկուն բիզնես միջավայրի անհրաժեշտություն։
Ըստ այդմ, Խորհրդում իմ գործունեությունը կհիմնվի գործնական փորձառության, պրագմատիկ մոտեցման վրա և միտված կլինի բիզնեսի հետ հարաբերությունների սերտացմանը և AmCham-ի ՝ որպես բիզնեսի շահերի արդյունավետ պաշտպանի դիրքի ամրապնդմանը»:
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
