ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) կողմից անցկացված հետազոտական ծրագրի արդյունքների վերլուծության համաձայն՝ հետվիրահատական վերականգնման ընթացքում հիվանդի կողմից կատարված քայլերի քանակը վերականգնման հաջողության հուսալի ցուցանիշ է։
Օբյեկտիվորեն քայլերի քանակը գերազանցում է այլ ցուցանիշների` ինչպիսիք են սրտի զարկերի փոփոխականությունը և հիվանդի կողմից հաղորդված բարեկեցությունը։
Հետվիրահատական վերականգնման ընթացքում ամեն օր կատարված յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլի դեպքում նվազում էր հիվանդանոցում մնալու տևողությունը, բարդությունների ռիսկը և վերահոսպիտալացման հավանականությունը։ Այս կապը դիտարկվել է `անկախ վիրահատության տեսակից և հիվանդի առողջական վիճակից։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
