Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս: Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնեց Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ: Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քառահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:
Շենքը նորոգելու և կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստաձնել է թեմը:

Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *