Իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը, որի աշխատանքներում  կան քաղաքականություն, փիլիսոփայություն, անդրադարձ ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային, բնապահպանական մարտահրավերներին, առաջին անգամ ցուցահանդեսով հանդես կգա Հայաստանում։

Հեղինակի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին Արդի արվեստի կենտրոնում։ Արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու 23 աշխատանքի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանն ասաց՝ Ռոզա Գիսլադոտիրի ցուցահանդեսը հյուրընկալելը  պատվաբեր իրադարձություն է ոչ միայն կենտրոնի, այլև Հայաստանի համար։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *