Այս տարի Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ Paloma Rumba երգով,- հաղորդում է Առաջին ալիքը:

«Paloma Rumba-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և «Եվրատեսիլ»-ի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով», – փոխանցում է Առաջին ալիքը՝ ներկայացնելով երգի տեսահոլովակի պրեմիերան:

Սկզբնաղբյուրը՝ Azaturyun.am  լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *