«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հատուկ առաջարկներ է մշակել քաղաքացիների համար։
Այն դեպքում, երբ մարդը չի կողմնորոշվում, թե իր խնդրի դեպքում որ մասնագետին է պետք դիմել, կարող է դիմել այս կենտրոն, և նրան կտրամադրեն անհատական փաթեթ՝ համալիր հետազոտությունների ու խորհրդատվության համար։
Բուժկենտրոնն առաջինն է Հայաստանում, որ մշակել է մեկ տասնյակից ավելի այդպիսի անհատական համալիր փաթեթներ՝ բժշկական ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
