Նիդերլանդների խորհրդարանի անդամների մեծ մասն այսօր հանդես է եկել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր արգելելու օգտին:

Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քանյե Ուեսթի՝ Նիդեռլանդներ մուտքի արգելքի օգտին հանդես են եկել իշխող կոալիցիայի բոլոր 3 կուսակցությունները՝ «Դեմոկրատներ 66»-ը (D66), «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD) և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ»-ը (CDA), ինչպես նաև Ազատության կուսակցությունը (PVV), «Ֆերմերային-քաղաքացիական շարժումը» (BBB), Ռեֆորմացիոն կուսակցությունը (SGP), JA21-ը, Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD) և այլն:

Ավելի վաղ Նիդերլանդների կառավարությունը խոստացել էր ուսումնասիրել այդ հարցը, բայց նշել էր, որ մուտքն արգելելու համար պետք է հիմնավոր պատճառ լինի, օրինակ` հասարակական կարգին կամ անվտանգությանը սպառնացող վտանգ:

Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում Քանյե Ուեսթը հանդես էր գալիս հակասեմական արտահայտություններով, ժեստերով և գործողություններով, այդ թվում` իր ապրանքանիշի հագուստի վրա տեղադրելով սվաստիկայի պատկեր: Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ Հիտլերի մեջ որոշակի բաներ է սիրում։

Այս տարեսկզբին նա «Wall Street Journal»-ի էջերում հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով իր պահվածքի համար, դա պայմանավորելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, այդ թվում՝ երկբևեռ խանգարմամբ։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *