Շատ երկրների համար ալկոհոլը ոչ միայն խմիչք է, այլև նրանց մշակույթի մի մաս: Այս քարտեզը ցույց է տալիս աշխարհի մարդկանց կողմից նախընտրելի ալկոհոլը:
Ինֆոգրաֆիկայի ստեղծողները օգտագործել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Ալկոհոլը բաժանվել է չորս խմբի՝ գարեջուր, գինի, սպիրտային խմիչքներ և այլ խմիչքներ: Վիճակագրությունը հաշվի է առնում էթանոլի սպառումը, այլ ոչ թե սպառվող խմիչքների ընդհանուր ծավալը:

Գարեջուրը տարածված խմիչք է բոլոր մայրցամաքներում: Չեխիան, Նամիբիան, Ավստրիան, Գաբոնը և Լեհաստանը ամենաշատ գարեջուրն են խմում: Իսպանիան ավանդաբար համարվում է «գինու» երկիր, բայց գարեջուրը այնտեղ ամենատարածված խմիչքն է:

Վերջին տարիներին գինու ժողովրդականությունը նվազում է: Այնուամենայնիվ, այն մնում է հիմնական ալկոհոլային խմիչքը զարգացած գինու մշակույթ ունեցող երկրների մեծ մասում: Գինու ամենամեծ սպառող երկրներն են Մոլդովան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Անդորրան:

ԱՀԿ-ն սպիրտային խմիչքները դասակարգում է որպես օղի, վիսկի, ռոմ, բրենդի, ինչպես նաև բազմաթիվ լիկյորներ և տեղական խմիչքներ տարբեր երկրներից: Սենթ Լյուսիան առաջատարն է սպիրտային խմիչքների սպառման մեջ: Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Բուլղարիան նույնպես ընդգրկվել են լավագույն հնգյակում:

Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *