Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների վերսկսման հավանականությունը ցածր է, նույնիսկ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երկու կողմերի աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն`  հակամարտության կողմերից ոչ մեկը «մեծ արժեք չի տեսնում բանակցությունների շարունակության մեջ», չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, որ Կիևն ու Մոսկվան մոտ են կարգավորմանը։ Ուկրաինացի պաշտոնյաները բացատրել են, որ Կիևը վրդովված է, որ Դոնալդ Թրամփը չի կարողացել ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ մեղմացնելու կարգավորման իր պահանջները։

FT-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինը «կենտրոնացած է ուժի միջոցով ավելի շատ ուկրաինական տարածքներ գրավելու վրա» և մտադիր է շարունակել նոր պահանջներ ներկայացնել, նույնիսկ եթե նրան հաջողվի վերահսկողություն հաստատել ամբողջ Դոնբասի նկատմամբ։ Ուկրաինան նաև դարձել է ավելի քիչ խոցելի ԱՄՆ-ի ճնշման նկատմամբ՝ «անբարենպաստ, արագ» գործարքի համար,- FT-ին ասել են Կիևի պաշտոնյաները։

Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *