Խոսեպ Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից այս մրցաշրջանի ավարտից հետո: «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայք հաստատել է կատալոնացի մասնագետի հեռանալու մասին տեղեկությունը։
Գվարդիոլայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացի մասնագետին կփոխարինի այս տարվա հունվարին Լոնդոնի «Չելսիից» հեռացված իտալացի Էնցո Մարեսկան, որը եղել է Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում։
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 24-ին կընդունի «Աստոն Վիլային»։ Մանչեսթերյան ակումբը առաջնությունը կավարտի երկրորդ տեղում:
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
