Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը դիմել է վարչապետին՝ խնդրելով աջակցել խմբի` Հայաստան գալուն։

Ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Հուլիսին գալու են։ Հրապարակում համերգ են տալու»։

System of a Down-ը ամերիկյան ռոք խումբ է, որը հիմնադրվել է 1994 թվականին Լոս Անջելեսում։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ Խումբը միջազգային ճանաչում է ստացել «Chop Suey!», «Toxicity», «B.Y.O.B.» և այլ երգերով։

System of a Down-ը վերջին անգամ Հայաստանում համերգով հանդես է եկել 2015 թվականի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake Up The Souls» համաշխարհային շրջագայության շրջանակում։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *