Կազմակերպչական հարցերով պայմանավորված՝ System of a Down-ի հուլիսյան համերգը տեղի չի ունենա։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սիրելի հայրենակիցներ, SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,— գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *