Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր կառավարության ձևավորման ընթացքում գործադիր իշխանության կազմում լայնածավալ փոփոխություններ չեն իրականացվելու։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ արդեն իսկ որոշել է ապագա կառավարության կազմը, սակայն այն մեծ փոփոխությունների չի ենթարկվի։
Հարցին, թե արդյոք պատրաստ է հրապարակել նախարարների կամ պաշտոնյաների անունները, Փաշինյանը պատասխանել է, որ այս փուլում նման տեղեկություն չի ներկայացնի։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
