Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը և դերասան Սամվել Թադևոսյանն ընդգրկվել են Եվրոպական կինոակադեմիան նոր անդամների ցանկում։

Այս տարի կինոակադեմիան համալրվել է աշխարհի 50 երկրից 640 մասնագետներով, որոնցից երկուսը Հայաստանից են: Ակադեմիայի կազմում 60 երկրի 5700 ներկայացուցիչ կա:

«Ես իմ սիրելի ու ամենագեղեցիկ հայկական բնության գրկում էի եւ անգամ հեռախոսս ստուգելու ժամանակ չունեի: Երեւան վերադառնալուն պես պարզեցի, որ երեկ բաց եմ թողել Եվրոպական կինոակադեմիայի անդամ դառնալու մասին լուրը։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սա մեծ պատիվ եւ պատասխանատվություն է»,- Ինստագրամում գրել է Վարդանյանը:

«1489» ֆիլմը Շողակաթ Վարդանյանի եղբոր՝ 44-օրյա պատերազմում զոհված Սողոմոնի մասին է. 2020 թվականի հոկտեմբերին նա անհետ կորել է: Ռեժիսորը հեռախոսով նկարել է եղբոր որոնման ընթացքն ու ներկայացրել նաեւ այն ամենն, ինչի միջով անցում են ինքն ու ընտանիքը: Սողոմոնի ոսկորները հայտնաբերվել են 6 ամսվա որոնումներից հետո, 1489-ը նրան տրված համարն է, իսկ ԴՆԹ-ի արդյունքները հայտնի են դարձել միայն մեկուկես տարի անց:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *