Հանրապետության առավել տաք շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա․ հունիսի 20-ին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ հունիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ պայմանավորված հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Չնայած ընդհանուր տաքացմանը՝ երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *