Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) ֆրանսիական «Մարսելին» տուգանել է 10 միլիոն եվրոյով ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար,- հաղորդում է RMC Sport-ը։
Նախորդ երեք տարիներին «Մարսելի» ֆինանսական կորուստները կազմել են 157 միլիոն եվրո։ ՈՒԵՖԱ-ի պահանջներին կհամապատասխաներ երեք տարում 60 միլիոն եվրոյի կորուստ։
Ֆինանսական վիճակը կարգի չբերելու դեպքում՝ «Մարսելը» կզրկվի եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից եւ նորեկների հայտավորելու իրավունքից։
Հաջորդ մրցաշրջանում «Մարսելը» հանդես է գալու Եվրոպայի լիգայում։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
