Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները,- հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, մեկնման մասով հետաձգվել է 11 չվերթ՝ չորսը` դեպի Մոսկվա, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի Շարմ էլ Շեյխ (Եգիպտոս), Եկատերինբուրգ, Սամարա, Երևան (Հայաստան) և Կազան։
Բացի այդ` ուշանում է ևս 12 չվերթի ժամանումը՝ երկուական՝ Մոսկվայից, Սոչիից և Սանկտ Պետերբուրգից, մեկական՝ Շարմ էլ Շեյխից, Կրասնոյարսկից, Իժևսկից, Ստամբուլից (Թուրքիա), Երևանից և Կազանից։
Հուլիսի 10-ին «Ռոսավիացիան» թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանափակումներ էր մտցրել Կրասնոդարի օդանավակայանում։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
