Լեհ հանրաճանաչ մանկավարժ, բազմաթիվ հարակից գիտությունների ականավոր մասնագետ Յանոշ Կորչակը 2֊րդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է իր կողմից անչափ սիրելի երեխաների` այդ պահին Վարշավայի մանկատներից մեկի տնօրենը։
1942 օգոստոսի 6֊ին նացիստական օկուպացիոն ռեժիմը հրամայում է մանկատան երեխաներին տեղափոխել Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար, այնտեղից՝ գազախցիկներ։
Նախապես Յանոշ Կորչակին ասվում է, որ նա ազատ է և կարող է մեկնել ուր ցանկանում է։
Վերջինս չի լքում «իր երեխաներին» և տեղահանման հաջորդ օրը` 1942թ օգոստոսի 7֊ին, երեխաների հետ միասին կամավոր ողջակիզվում է Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարի գազախցիկներում։
Հավերժ փառք և հիշողություն զոհերին։
