ՀՀ քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։
Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:
Հերմինե Միքայելյան
