Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, իսկ առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։
Հուլիսի 16-ից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։
