«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9, Վ. Շենգավիթ 2-րդ, Կատովսկու, Մուսայելյան, Դոդոխյան, Ղարիբջանյան, Պատկանյան, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41/ՀԿՑ/, Մանթաշյան 10-55, Չեխովի 1-32, Բագրատունյաց 15, Գ. Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
