ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ Իրանը զրկվել է զենքի արտադրության իր հնարավորությունների մեծ մասից՝ նշելով, որ ոչնչացվել է համապատասխան արտադրական կարողությունների շուրջ 84%-ը։
«Նրանք մեծ մասամբ կորցրել են զենք արտադրելու ունակությունը։ Խոսքը ոչնչացված արտադրական կարողությունների մոտավորապես 84%-ի մասին է»,- ասել է նա «Newsmax» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բացի այդ` Թրամփը հուլիսի 13-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին հզոր հարվածների շարք կհասցնի Իրանին։ Նրա խոսքով՝ Իրանը չի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Նախագահը փաստաթղթի ստորագրումն անվանել է յուրօրինակ փորձություն, որը Թեհրանը տապալել է։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
