Հուլիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Տավուշի մարզում Վարդավառն ավանդաբար տոնում են մեծ շուքով` ընտանիքներով, բարեկամներով, ընկերներով գնում են անտառ, աղբյուրների մոտ գտնվող տաղավարներում մեծ քեֆեր անում, գետերում լողանում, իրար ջրում։ Սակայն հանրապետությունով մեկ Վարդավառը տարբեր օրերի են նշում` Տավուշում Վարդավառը նշում են հուլիսի 20-ից հետո եկող կիրակի օրը: Եթե այդ տարի հուլիսի 20-ից հետո 2 կիրակի է լինում, մի մասը ամսի 20-ից հետո առաջին կիրակի օրն է Վարդավառը տոնում, մյուսները՝ հուլիսի 20-ից հետո 2-րդ կիրակի օրը։ Իսկ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բերդ համայնքի Չինարի եւ Այգեձոր գյուղերում Վարդավառը տոնում են օգոստոսի կիրակի օրը։
