The Athletic-ը կազմել է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ առաջին տեղում նշելով աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, որը 8 գոլ է խփել այս առաջնությունում։

Երկրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը նույնպես 8 գոլ է խփել։

Եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի»  23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը 6 գոլ է խփել։

  1. Լիոնել Մեսի (Արգենտինա)
  2. Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
  3. Ջուդ Բելինգեմ (Անգլիա)
  4. Հարի Քեյն (Անգլիա)
  5. Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա)
  6. Մայքլ Օլիսե (Ֆրանսիա)
  7. Ուսման Դեմբելե (Ֆրանսիա)
  8. Աշրաֆ Հակիմի (Մարոկկո)
  9. Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա)
  10. Էմերիկ Լապորտ (Իսպանիա)

Սկզբնաղբյուրը՝ Sport.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *