«Հայաստան» դաշինքի առաջնորդներից Աղվան Վարդանյանի որդին` Վահե Վարդանյանը, թեև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ում պաշտոնատար անձ է, սակայն նրա կողմից 2025 թվականին 65 միլիոն դրամով ձեռք բերված անշարժ գույքը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, քանզի վերջինիս հայտարարագրով արտացոլված դրամական, վարկային և այլ միջոցները մոտ 6 անգամ պակաս են հիշյալ անշարժ գույքի գնից։
Առանձին քննարկման հարց է «Գազպրոմ Արմենիայի» կադրային քաղաքականությունը, որի անծայրածիր հաստիքները ողողված են ընդդիմադիր գործիչներով, նրանց որդիներով և ամուսիններով։
