Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ։

«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,-ասաց նա:

Սեդրակյանը նաև տեղեկացրելց, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, մնում է Կառավարության կողմից անհրաժեշտ ֆինանսավորումը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *