ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել օրինագծին, որը թույլ է տալիս մինչև դեկտեմբերի 4-ը դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը պահպանել ընթացիկ մակարդակում և միջանկյալ ընտրություններին ընդառաջ խուսափել շաթդաունից՝ մինչև ֆինանսական տարվա ավարտը։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Օրինագծին «կողմ» է քվեարկել 220 կոնգրեսական, «դեմ»՝ 205-ը։
Ընդ որում, վեց դեմոկրատներ միացել են օրինագծին աջակցող 213 հանրապետականներին, մինչդեռ դրան դեմ է քվեարկել ընդամենը մեկ հանրապետական։
Այժմ օրինագիծն ուղարկվում է Սենատ, որտեղ դրա ընդունումը «մեծ դժվարությունների հետ է կապված՝ 60 ձայնի շեմի և դեմոկրատների հնարավոր ընդդիմության պատճառով»,— ուշադրություն է հրավիրում The Hill-ը։
ԱՄՆ-ում ֆինանսական տարին տևում է հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը և ուղղակիորեն կապված է բյուջետային փուլի հետ։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 3-ին։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
