57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
Զույգը նորածնի առաջին լուսանկարները հրապարակել է սոցիալական ցանցերում։
Ֆերեյրայից առաջ Էնթոնին երեք անգամ ամուսնացած էր եղել. բացի Լոպեսից, ով իր երկվորյակներին ունեցավ, նա ամուսնացած էր «Միսս Տիեզերք» Դայանարա Տորեսի և մոդել Շենոն Դե Լիմայի հետ (յուրաքանչյուրն ունի երկու երեխա):
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
