Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9–ը կատարման փուլում է, իսկ ինը պայմանագրով աշխատանքներն ավարտվել են։

ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառման համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ով աշխատանքներն ավարտված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *