Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Արարատ Ավետիսյան բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Բենեդեկ Տոմբորին:

Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ: Առաջին մրցափուլում 2:7 հաշվով պարտվելիս, երկրորդ մրցափուլում հաղթել է 14:7 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավետիսյանը համառ պայքարում 9:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ  Ջավահիր Շարիֆբոեւին: Կիսաեզրափակիչում Ավետիսյանը գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալի Ալմասի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալ չնվաճեց: Նա 2:3 հաշվով զիջեց հունգարացի Իմրե Յուհանզին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *