Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպված Government Day միջոցառմանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Government Day-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացի մասին և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կիրառման կարևորությունը քաղաքացիներին արագ և հասցեական ծառայություններ մատուցելու գործում։

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է e-work.am կայքի հնարավորություններին, որը թույլ է տալիս անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողների և գործատուների միջև՝ միաժամանակ պարզեցնելով թափուր աշխատատեղերի որոնումը։ Արսեն Թորոսյանը շեշտել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված Spark.work հարթակի դերը՝ աշխատանքային գործընթացների կանոնակարգման և արդյունավետության բարձրացման գործում։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *