Ստամբուլի Ուսքյուդարի ձերբակալված քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը եւ եւս 5 անձ տեղափոխվել են դատարան։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ մեկ օր առաջ ձերբակալված Ուսքյուդարի ընդդիմադիր կին քաղաքապետն ու որոշ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց մի թույլտվություններ տալու մեջ։
Մեղադրանքի հիմքերից է կապալառուներից մեկի խոստովանությունը, թե իբր ինքը շոկոլադե տուփի մեջ քաղաքապետի հետ կապի մեջ գտնվող անձին փոխանցել է 300 հազար դոլար կաշառք։
Ընդդիմադիր գործիչները չեն հավատում մեղադրանքին եւ պնդում են, որ իշխանությունները քաղաքական բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր քաղաքապետերին։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
