ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արմատական «ՀԱՄԱՍ» շարժման կազմավորումների ամբողջական զինաթափումից հետո իսրայելական ուժերը դուրս կբերվեն Գազայի հատվածից։

«Սա կարևոր փուլ է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի իրագործման ճանապարհին», — Truth Social-ում նշել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով Խաղաղության խորհրդի ձեռք բերած համաձայնության մասին, որը վերաբերում է ՀԱՄԱՍ-ի ջոկատների «ամբողջական զինաթափմանը»։ «Այս համաձայնությունը կյանքի է կոչվելու փուլ առ փուլ, ինչը մանրակրկիտ կծրագրավորվի։ ԵԵրբ զինաթափումն ավարտվի, իսրայելական ուժերը դուրս կբերվեն, իսկ միջազգային կայունացնող ուժերը կգործակցեն պաղեստինյան ոստիկանության հետ՝ Գազայի հատվածի անվտանգությունն ապահովելու համար ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ հարևանների համար», — ավելացրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ «Այս համաձայնությունը կարևոր քայլ է, որպեսզի Գազայի հատվածում իշխանության գա պաղեստինյան նոր կառավարությունը։ Այն սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ և կօգնի ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իսրայելն էլ կստանա իրեն անհրաժեշտ անվտանգությունը, քանի որ Գազան այլևս ահաբեկչական հարձակումների հենակետ չի լինի», — նշել է Թրամփը։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *